Ի՞նչ թռիչքներ են կազմակերպվելու առաջիկայում․ Քաղավիացիայի հայտարարությունը

Ի՞նչ թռիչքներ են կազմակերպվելու առաջիկայում․ Քաղավիացիայի հայտարարությունը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Երևան-Մոսկվա-Երևան չվերթի կապակցությամբ  հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 12-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում 01:00):

Ս․ թ․ հուլիսի 12-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»,- ասված է հայտարարության մեջ։