Մարդ ինչքան պիտի Բանակը, զինվորին չսիրի, որ նման բան ասի

Մարդ ինչքան պիտի Բանակը, զինվորին չսիրի, որ նման բան ասի

Զինվորին ստորացնելու գործընթացը Բանակում վաղուց է սկսվել։ Հիշու՞մ եք, երբ Փաշինյանն 2021-ին   հայտարարում  էր ՝ նախկինում, երբ զորամասեր մարդիկ էին գնում, կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռվելով վազում էին դրա ետևից։ Կարող էր չէ՞ իրականությունն  ասել՝ որ կոնֆետի պես պաշտոն եմ իմ թիմակիցներին շպրտում, թիմակիցներս ճանկռելով վազում են դրա ետևից։ Բայց թիրախավորեց զինվորին։ Ի՜նչ թեթևությամբ մի ողջ սերունդ, մի ողջ ոսկե գենոֆոնդ առանց խնայելու  հողին հանձնեց՝ առանց մի անգամ ախ քաշելու։ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «Ամեն զինվորի հետ ինձնից մի քիչ ճանապարհում եմ»: Քանի՜, քանի՜ հազար զինվոր իր մեղքով ճանապարհեցինք, մեկի համար ցավ չզգաց։ Զինվորական կացարանում  չպարզված հանգամանքներում մոխրացած զինվորների անմեղ հոգիները դեռ չհանդարտված, կնոջ հետ «կուկուռուզ էր կրծում, պիրյաշկի ուտում»։ Դա՜ էր իր սգալը, հարգելը։ Դա՜ էր իր լրջությունը։ Հետո զարմանում է, թե ինչու՞ մայրերն արգելում են, որ Եռաբլուր գնա։ Զենք ու զրահով, ոստիկանական պատով ու թիկնապահներով է Եռաբլուր ներխուժում։

Ղեկավարն ինչքա՜ն պիտի ընկած լինի, որ զինվորի մասին ասի՝  նախկինում զորամասեր մարդիկ էին գնում, կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռվելով վազում էին դրա ետևից։ Մարդ ինչքան պիտի Բանակը, զինվորին չսիրի, որ նման բան ասի, իմանալով որ այդ զինվորն է հաղթանակ բերել, որ այդ զինվորն է թշնամուն ծնկի բերել։ Գուցե մոռացել է Սերժ Սարգսյանի խոսքերը, հիշեցնեմ․ 
«Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց։ 

«Ա՞յն զինվորի մասին ես խոսում, որն ինչպես ադրբեջանցիներն են ասում, Ադրբեջանի 20 %-ը վերահսկողության տակ պահեց։ Ո՞ր զինվորի մասին ես խոսում, արա։ Չե՞ս սատկում։ Ո՞նց կարելի է չափն այդքան անցնել։ Եթե ինքը զինվորի տեղը գիտի, ինքը զինվորին այդպե՞ս կվերաբերվի։ Եթե ինքը զինվորին հարգում է, զինվորին հրաման կտա՞, որ չկրակի։ Թույլ կտա՞, որ ադրբեջանցին գերի վերցնի այդ զինվորին ու ծաղրի նրան»։

Սա՞ չէր զինվորի նկատմամբ ձեր մոտեցումը։ Այդ մոտեցումով էլ պատմության դասատուի հետ «բարեփոխում եք Բանակը»։