Նոր Զելանդիայում հրաբուխ է ժայթքել, կան զոհեր

Նոր Զելանդիայում հրաբուխ է ժայթքել, կան զոհեր

Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կամ Վակաարի կղզում հրաբուխ է ժայթքել։ Շրջանում մտցվել է անվտանգության հատուկ ռեժիմ։ Այս մասին հայտնում է Newsru.co.il-ը։ Ներկայումս դեռ պարզվում է, թե որքան է ժայթքման վտանգի աստիճանը։

Տեղի ԱԻ ծառայությունը հայտարարել է, որ հրաբխի շրջակայքում ապրող մարդկանց համար կա ուղղակի վտանգ եւ հարկ է տարհանում իրականացնել։

Տեղի մամուլն էլ գրում է, որ ժայթքման պահին հրաբխի անմիջապես մոտակայքում մարդիկ են եղել։ Կան զոհեր եւ անհայտ կորածներ։