Վենեսուելայում ժողովրդական աշխարհազորում ընդգրկված է 3,3 միլիոն մարդ․ Նիկոլաս Մադուրո

Վենեսուելայում ժողովրդական աշխարհազորում ընդգրկված է 3,3 միլիոն մարդ․ Նիկոլաս Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ժողովրդական աշխարհազորում ընդգրկված քաղաքացիների թիվը հասնում է 3,3 միլիոնի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցը փոխանցում է, որ նախագահ Մադուրոն այս մասին խոսել է Վարգաս նահանգի Լա-Գուայրա քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Նա մանրամասնել է, որ բոլոր աշխարհազորայինները զինված են, պատրաստություն անցած եւ պատրաստ պաշտպանել Վենեսուելայի խաղաղությունը, ամբողջականությունն ու անկախությունը։