Տղամարդը իրեն չպատկանող շահած վիճակախաղի տոմսը հետ է վերադարձրել վաճառողին

Տղամարդը իրեն չպատկանող շահած վիճակախաղի տոմսը հետ է վերադարձրել վաճառողին

Սինգապուրի բնակիչը արժանացել է համացանցի օգտատերերի գովասանքին այն բանի համար, որ գտել է շահած վիճակախաղի տոմսն ու վերադարձրել է տերեին։ Այս մասին հայտնում է AsiaOne-ը։ Ըստ հչապարակման, օրեր առաջ, 63-ամյա գործարարը, որի ազգնունը Յան է, Singapore Pools կենտրոնում, որը գտնվում է Ռեդհիլ շրջանում, գնել է վիճակախաղի տոմս եւ գրել դրա վրա իր կանխագուշակած թվերը։ Երբ հեռացել է, սխալմամբ երկու տոմս է վերցրել, մեկի փոխարեն։ Օրեր անց նկատել է, որ վիճակախաղի տոմսերից մեկն իրենը չէ։ Նա հետ է վերադարձել առեւտրի կենտրոն, որտեղից գնել է ու ազնվորեն հետ է վերադարձրել տոմսը։ Այդտեղ էլ պարզվել է, որ տոմսը եղել է շահած, իսկ շահած գումարը եղել է հինգ հազար սինգապուրյան դոլար։ Յանը պարբերականի հետ զրույցում ասել է, որ չի ափսոսում, որ հետ է վերադարձրել, քանի որ ինքը ուզում է լինել լավ ու ազնիվ մարդ։