Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ

Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով Արման Մելքոնյանն ազատվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից և նշանակվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

Արման Մելքոնյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ էր նշանակվել արդարադատության նախարարի՝ 2019թ. օգոստոսի 7-ի հրամանով։ Նրա տեղափոխությունից հետո հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր ստանձնել է արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արման Մելքոնյանը ԱԺ ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է։