Կուսակցությունների առաջարկն ի գիտություն ենք ընդունել, ըստ անհրաժեշտության հայտարարություն կանենք. վարչապետի խոսնակ

Կուսակցությունների առաջարկն ի գիտություն ենք ընդունել, ըստ անհրաժեշտության հայտարարություն կանենք. վարչապետի խոսնակ

ՀՀ կառավարությունը կուսակցությունների առաջարկությունն ընդունել է ի գիտություն և ըստ անհրաժեշտության, հանդես կգա հայտարարությամբ։

Այս մասին Factor.am-ի  հետ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի պահանջին՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։