Թուրքիայում չեղյալ է հայտարարվել պարետային ժամը

Թուրքիայում չեղյալ է հայտարարվել պարետային ժամը

Թուրքիան չեղյալ է հայտարարել կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված սահմանված պարետային ժամը։ Ըստ այդմ, հուլիսի մեկից պարետային ժամն այլեւս չի գործի։ Հրահանգի համաձայն, պետական հաստատությունները վերադառնում են աշխատանքի բնականոն ռեժիմի։ Տարիքային սահմանափակումները եւս, կապված հանրային տրանսպորտից օգտվելու հետ, չեղարկվում են։ Հիշեցնենք, որ արդեն հունիսի 22-ին ամենայն հավանականությամբ կվերականգնվի նաեւ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ավիահաղորդակցությունը։