Ասում են՝ «չամադանդ․ գողացել են, ասում է՝ ոչինչ, բանալին մոտս է

Ասում են՝ «չամադանդ․ գողացել են, ասում է՝ ոչինչ, բանալին մոտս է

Ինչքան Արցախի ու Հայաստանի շուրջ ահագնանում են  են մռայլ գույները, Նիկոլ Փաշինյանը նժարի մյուս կողմում է դնում  այնպիսի թեմաներ, որոնք կարող են քողարկել այն, ինչ կատարվում է Արցախի ու Հայաստանի հետ։ Ոչինչ չասող կառավարության նիստեր, որտեղ բոլոր հարցերը չզեկուցվող կամ գաղտնի են։ Օրհասական այս պայմաններում կառավարության նիստերը դարձել են քաղաքացու գրած նամակի քննարկում։ Նման քաղաքացի՞ կա, թե էլի ինքն է անհայտ քաղաքացին, ով իբր նամակ է գրել իրեն ու առաջարկել  երկու հուշարձան տեղադրել՝ մեկը՝ հուսահատության գազելների, մյուսը՝ «Նիվա»  մակնիշի մեքենայի։ Սա ողբերգությու՜ն է։ Հայաստանը հուսահատության, անդունդ գահավիժող գազելի մեջ է, ինքը խոսում է նոր ավտոբուսների մասին։ Ակամայից հիշում ես իր նման մեկի մասին պատմությունը , որի «չամադանը» գողանում են, ինքն ասում է՝ ոչինչ, բանալին մոտս է։ 

Համազգային ողբերգության, Արցախում հայերի ցեղասպանության վտանգի, ծվատված Հայաստանի,   էսկալացիայի պայմաններում երկրի ղեկավարը խոսում է անհայտ մի քաղաքացու մասին, ով նամակ է գրել իրեն։ Պատերազմը քթներիս տակ քրեական գործեր է հարուցում պատերազմի բովով անցած հերոսների նկատմամբ։ Իր թիմակիցներին իբր «ժերտվա տալով» , ձերբակալել է տալիս թշնամու սրտին ոչ հաճո հրամանատարներին։ Հայաստանը մի ճամպրուկի պես առանց աղմուկի հանձնել է ուզում թշնամուն ու մեզ ցույց է տալիս, որ դեռ Արցախ կա, Սյունիք կա, Հայաստան կա, բանալի կա․․․ Ու որպես վկայություն երեկ Սյունիքում ինչ որ մեկը  «զոնծիկ էր բռնել» իր աղջկա՝ Մարիամիկի գլխին, որը մոր հետ գնացել էր հավանաբար թշնամու քթի տակ հայտնված Տեղ գյուղում ստուգելու, թե քանի մետր կամ կիլոմետր  է մնացել, որ թշնամին հասնի այնտեղ․․․ Իսկ Սյունիքի կալավանցի մարզպետն այնպե՜ս հպարտ էր։ Չհասկացա ինչի՜ վրա էր հպարտացել։ Իշխանասարի՞, Սև լճի, Խանածախ- Խոզնավարի՞, Ակների՞, Շուռնուխի՞, Որոտանի՞․․․ ո՞ր մեկը  թվարկեմ։