Վագրը ներխուժել է գյուղ եւ վնասել մարդկանց

Վագրը ներխուժել է գյուղ եւ վնասել մարդկանց

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում վագրը ներխուժել է գյուղ եւ վնասել մի քանի մարդու։ Այս մասին հայտնում է Newsflare լրատվական կայքը։ Գիշատչին նկատել են գյուղում հունվարի 25-ի ցերեկը։ Մարդկանց մեծ բազմություն է հավաքվել, եւ փորձել են կենդանուն հեռացնել գյուղին պատկանող դաշտից։

Ի պատասխան՝ վագրը հարձակվել է մարդկանց վրա եւ հասցրել հաշմանդամ դարձնել մի քանի մարդու, ապա փախել է ջունգլիներն ու թաքնվել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Անտառային տնտեսության ղեկավարությունը փորձել է վագրին վնասազերծել, սակայն կենդանին ճողոպրել է նաեւ պրոֆեսիոնալ որսորդներից։ Գյուղացիները պատմել են, որ մինչեւ գյուղի վրա հարձակվելը, վագրը ութ օր շարունակ պտտվել է գյուղի շուրջը եւ ուսումնասիրել։