Իգոր Պիկուշչակը՝ Հայաստանի լավագույն մարզիչ․ քիչ անց հայտնի կդառնա լավագույն ֆուտբոլիստի անունը

Իգոր Պիկուշչակը՝ Հայաստանի լավագույն մարզիչ․ քիչ անց հայտնի կդառնա լավագույն ֆուտբոլիստի անունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մրցաշրջանի լավագույն գլխավոր մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը:  Քվեարկության արդյունքում նա հավաքել է 125 միավոր։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հավաքած 71 միավորով երրորդ է։

Նշենք, որ րոպեներ անց հայտնի կդառնա նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը։

Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում երրորդ տեղն է զբաղեցրել «Լոռի ՖԱ»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն, երկրորդ տեղում  «Նոայի» ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչն է։