Իսրայելը հրթիռակոծել է Սիրիան

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիան

Իսրայելական զինուժը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը։ Թիրախում եղել է էլ-Կունտեյրա մարզի Թել աշ-Շաար գյուղը։ Այս մասին հայտնում է Syria TV պետական հեռուստաընկերությունը։ Կա մեկ զոհ, վիրավոր։ Վնասվել է նաեւ կառավարական ուժերին պատկանող զինտեխնիկան։ Վիրավորը կառավարական զորքերի զինվորական է, զոհը՝ քաղաքացիական անձ։

Նշենք, որ վերջին անգամ Իսրայելի բանակը Սիրիան հրթիռակոծել է անցյալ շաբաթ։ Թել-Ավիվը իր այդ քաղաքականությունը բացատրում է որպես Իրանի սպառնալիքին հակազդեցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։