Չինաստանում նավի վրա ութ մարդ է մահացել․ պատճառը գազի արտահոսքն է

Չինաստանում նավի վրա ութ մարդ է մահացել․ պատճառը գազի արտահոսքն է

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Չինաստանի Ժունչեն քաղաքի նավահանգստում, որը գտնվում է Շանդուն նահանգում։ Նավի վրա գազի արտահոսքից մահացել է ութ մարդ։ Այս մասին հայտնում է տեղի «Պենպայ» լրատվական կայքը։

Դեպքը տեղի է ունեցել բեռնատար նավի վրա, որը գրանցված է Ֆունծյան նահանգում, եւ որը կայանած է եղել Լունյան նավահանգստում։ Արտահոսել է ածխաթթու գազ, որն էլ մարդկանց մահվան պատճառ է դարձել։

Տեղի իրավապահները քրեական գործ են հարուցել արտակարգ պատահարի առնչությամբ եւ սկսել են քննություն պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու համար։