Իրանը սպառնացել է գաղտնի զենք գործադրել

Իրանը սպառնացել է գաղտնի զենք գործադրել

Իրանը կարող է Պարսից ծոցում գտվնող ամերիկյան նավերը կործանել ու ջրասույզ անել իր գաղտնի զենքը գործադրելով։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորականներից Մուրթեզա Քորբանին։ Ինչպես հայտնում է Mizan լրատվական գործակալությունը, Քորբանին ասել է, որ եթե հակառակորդը թեկուզ մի աննշան հիմարություն անի Պարսից ծոցում, ապա կհասկանա, թե ինչ կանի Թեհրանն այդ դեպքում։ «Մենք երկու հրթիռի եւ երկու գաղտնի նոր զինատեսակի օգնությամբ այդ երկու ամերիկյան նավերը իրենց անձնակազմերի ու ինքնաթիռների հետ կուղարկենք ծովի հատակը»,- ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։ Նշենք, որ վերջին մեկ ամսում իրանա-ամերիկյան հարաբերությունները կտրուկ կերպով լարվել են։ Ամերիկյան իշխանությունները խիստ սանկցիաներ են սահմանել իրանական տնտեսության առանցքային ճյուղերի հանդեպ եւ շարունակում են սանկցիոն ճնշումները։ Իրանն իր հերթին անդրդվելի է եւ շարունակելու է դիմակայությունը։