Ինչ վնասակար ազդեցություն ունի բաց տիեզերք դուրս գալը առողջության վրա

Ինչ վնասակար ազդեցություն ունի բաց տիեզերք դուրս գալը առողջության վրա

Սկսած այն պահից, ինչ մարդկությունը սկսեց յուրացնել տիեզերքը, բժիշկներն ու ֆիզիոլոգները մշտապես ուսումնասիրում են, թե տիեզերագնացների առողջական վիճակի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ կամ ինչ հետեւանքներ թողնել երկարատեւ ժամանակով բաց տիեզերքում գտնվելը։

Բելգիայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի մասնագետներից բաղկացած միջազգային գիտաբժշկական խումբը պարզել է, որ Միջազգային տիեզերական կայանում երկարատեւ գտնվելու ժամանակ մարդու գլխուղեղում եւ ողնուղեղում կարող են որոշակի վնասակար փոփոխություններ տեղի ունենալ։ Բացի այդ, տիեզերական թռիչքի ժամանակ բարձրանում է մարդու հասակը, քանի որ բացակայում է գրավիտացիան ողնաշարի վրա։

Բացի այդ, նաեւ վնասվում է տիեզերագնացների տեսողությունը։ Իսկ ահա այս ամենին լրացնելու են գալիս նոր բացահայտումները։ Այսպես, պարզվել է, որ տիեզերքում մարդու օրգանիզմում այսպես ասած՝ «քնած» վիրուսները արթնանում են։ Գիտնականները հայտարարել են, որ սա դեռ ամբողջական պատկերը չէ եւ հետազոտությունները շարունակական բնույթի են եւ անընդատ։