Մեսսին վնասել է քիթը ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Մեսսին վնասել է քիթը ֆուտբոլային հանդիպման ժամանակ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ տհաճ վնասվածք է ստացել։ Անգլիացի Քրիս Սմոլինգի հետ բախման ժամանակ արգենտինացին ներքեւ է ընկել ու վնասել քիթը։

Բուժօգնության ցուցաբերումից հետո ֆուտբոլիստը վերադարձել է խաղադաշտ։ Բժիշկները կարծում են, որ քթի միջնապատն է ճաքել։ Նրանք բացառել են մարզիկի մոտ քթի կոտրվածքը։