Միացյալ Նահանգները Ռումինիայում ՀՕՊ համակարգեր կտեղակայի

Միացյալ Նահանգները Ռումինիայում ՀՕՊ համակարգեր կտեղակայի

Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի խնդրանքով կտեղակայի Ռումինիայում THAAD ՀՕՊ համակարգեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարությունը։ Դրանք այնտեղ կտեղակայցեն Aegis Ashore համալիրների հետ կապված տեխնիկական եւ արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում։

THAAD համակարգերը Ռումինիա կբերվեն այս տարի։ Մոսկվան այդ քայլը որակել է որպես Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրի խախտում, քանի որ բերվելիք արձակիչ համակարգերը կարող են կրել «Տոմագավկ» արգելված հրթիռներ։