Ուզում են ունենալ սեփական զինված ուժերը

Ուզում են ունենալ սեփական զինված ուժերը

Եվրամիությունը պետք է հնարավորություն ունենա գործելու ինքնուրույնաբար եւ տեղակայելու սեփական զինված ուժերը ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից անկախ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու Ժոզեպ Բորելը։ «Մենք պետք է ունենանք հնարավորություն զորքեր տեղակայելու նույն կերպ, ինչպես դա անում են ամերիկացիները։ Մենք պետք է ունակ լինենք գործելու ինքնուրույնաբար այն իրավիճակներում, որոնց պարագայում ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի միջամտությունն անհնարին է»,- ասել է Բորելը PBS-ի փոխանցման համաձայն։

Նա նաեւ ասել է, որ ԵՄ ջանքերը չպետք է անհանգստություն առաջացնեն ՆԱՏՕ-ի մոտ։ «Որքան ավելի ուժեղ լինի Եվրոպան, այնքան ավելի ուժեղ կլինի ՆԱՏՕ-ն, քանի որ մենք հանդիսանում ենք վերջինիս մի մասը։ Եվրոպայի ռազմական հնարավորությունները լրացում են ՆԱՏՕ-ի համար եւ ոչ թե այլընտրանք»,- ընդգծել է Բորելը։