Մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում. Նիկոլ Փաշինյան

Մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում. Նիկոլ Փաշինյան

«Այս պահի դրությամբ մենք  չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաեւ, որ մենք չենք կարող հաշվի չառնել  մեր հանրությյան շրջանում առկա անհնագստությունները: Մենք չենք կարող ասել, հա դե, դե յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհնագստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի վերաբերում, բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունը: Մյուս կողմից մենք չենք կարող նաեւ հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները» ,- այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նծենք, որ «Հրապարակը» սեպտեմբերի 4-ին տեղեկացրել էր, որ Շրջակա միջավայրի նախարարու­թյունում տեւական քննությունից հետո եկել են այն եզրահանգման, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չկա։

Մեզ ասացին նաեւ, որ  «Լիդիանը»  օրերս փաստաթղթերի ընդարձակ կապոց է ուղարկել կառավարություն, որով հերքում է ռիսկերի մասին ԷԼԱՐԴ-ի փորձագետների բոլոր հայտարարությունները ու փաստարկում, թե ինչպես է վերահսկելու դրանք։