«Միսս Խոզ» մականունով աղջիկը դարձել է հաջողակ մոդել

«Միսս Խոզ» մականունով աղջիկը դարձել է հաջողակ մոդել

Պլյուս-սայզ մոդել Մեգ Հոլդբերգերը պատմել է, որ սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթների, որպեսզի ազատվի մանկական կոմպլեքսներից։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն։ Աղջիկը խոստովանել է, որ մանուկ հասակում իրեն անընդհատ ծաղրել են՝ «Միսս Խոզ» ասելով։ 2015 թվականին աղջիկը գրանցվել է ինքնավստահության դասերի, որտեղ ծանոթացել է գեղեցկության մրցույթի ինստրուկտորի եւ մասնակից մի այլ աղջկա հետ։ Ինքն էլ է ուզել մասնակցել եւ ազգային մրցույթներից մեկում չորրորդ տեղն է գրավել, որից հետո ավելի ինքնավստահ է դարձել։ Այսօր Հոլդենբերգը համագործակցում է բազմաթիվ ինտերնետ խանութների հետ, նկարահանվում գովազդային տեսահոլովակներում եւ կոչ անում կանանց չքաշվել իրենց կառուցվածքից։