Իրանցի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով

Իրանցի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Մոջթաբ Զուլնուրը հայտարարել է, որ վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով։ Այս մասին նա ասել է սոցցանցային տեսաուղերձի ժամանակ, ըստ «Ինտերֆաքսի» փոխանցման։ Ըստ պատգամավոր Զուլնուրի, ներկայումս ինքը գտնվում է կարանտինի ռեժիմի տակ։