Բացառվում է, որ ՀՀ-ում լինի կորոնավիրուսի դեպք ու կառավարությունը թաքցնի. Փաշինյան | «Հրապարակ» 27.02.2020

Բացառվում է, որ ՀՀ-ում լինի կորոնավիրուսի դեպք ու կառավարությունը թաքցնի. Փաշինյան | «Հրապարակ» 27.02.2020

Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի շուրջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:


«Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայանացվի»,-ասաց նա և բացառեց, որ որևէ դեպք կարող են թաքցնել հանրությունից: Վարչապետը նշեց նաև, որ  բանակում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել (Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված` փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների հարազատների այցելությունները, ժամկետային զինծառայողների արձակուրդները) և կոչ արեց, որ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան:
«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, որ տեղեկատվությունը թաքցվի, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կոչ արեց բոլորին՝ ապրել բնականոն կյանքով, քանի որ այս պահին որևէ անհանսգտացնող բան չկա, բացի նրանից, ինչ-որ հայտնի է։

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.