Ծա՞նր կտանեն այս իշխանությունները ՄԻՊ տարեկան զեկույցը (տեսանյութ)

Ծա՞նր կտանեն այս իշխանությունները ՄԻՊ տարեկան զեկույցը (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2020 թվականի ՄԻՊ տարեկան զեկույց։

Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով զեկույցը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի քանի հիմնարար հարց առանձնացրեց։

«Առաջինը այսօրվա, կարծում եմ, մեր առաջնահերթ խնդիրն է մեր երկրում համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ Անհանդուրժողականության մակարդակը շատ մտահոգիչ չափերի է հասել, վտանգավոր չափերի է հասնում ատելության, վիրավորանքի, բռնության կոչերի, դրանք արդարացնելու հրապարակային գրառումները և այս ամենը էլ ավելի է խորացնում բևեռացումը, ինչն անթույլատրելի է»,- ասաց Թաթոյանը։

Hraparak.am-ի հարցին՝ ծա՞նր կտանեն այս իշխանություններն իր հրապարակած զեկույցը, Պաշտպանն ասաց․ «Զեկույցը հրապարակված է, մենք դրանով ապահովում ենք լայն հրապարակայնություն, պարբերաբար հրապարակում ենք դրանից հատվածներ, այն ուղարկել ենք նաև խորհրդարան, ՀԿ-ներին, գործադիր իշխանության մարմիններին։ Զեկույցն օբյեկտիվ է, դրանում ամրագրված է ինչպես դրական զարգացումները, այնպես էլ խնդիրները։ Զեկույցը նաև գնահատականներով ունի խստություն, և դա անհրաժեշտ է՝ ելնելով կոնկրետ խնդրի բնույթից։ Ես չեմ շարժվում այն մտայնութամբ, թե ով ծանր կտանի, ոնց կտանի»։

Թաթոյանը հատուկ ընդգծեց, որ չկա զեկույցում որևէ հարց, որի վերաբերյալ իրենք չեն ներկայացրել կոնկրետ լուծման առաջարկ։

Մանրամասն՝ տեսանյութում