Դա կեղծ խաղաղասիրություն չէ, բա ի՞նչ է․ Թաթոյան (տեսանյութ)

Դա կեղծ խաղաղասիրություն չէ, բա ի՞նչ է․ Թաթոյան (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կասի այն մասին, որ եթե Ադրբեջանը ցանկանում է մասնակցել ԵԱՏՄ նիստերին, ապա Հայաստանը պետք է առաք քաշի գերիների վերադարձի հարցը։ 

Թաթոյանն ասաց, որ ինքն այդ հարին պատասխանելու իրավասություն չունի, բայց, առհասարակ, կարող է ասել մի բան, որ Ադրբեջանն այդ հարցն ակնհայտորեն քաղաքականացնում է և շահարկում է տարբեր հարթակներում։ 

«Ադրբեջանի նպատակն է  նաև, օգտագործելով մեր հայրենակիցների՝ գերի լինելու փաստը, լարված պահել այստեղ մթնոլորտը։ Նրանք հասկանում են, չէ՞, որ սա կարող է այստեղ էլ շահարկումների հանգեցնի, լարվածություն առաջացնի և, ամենակարևորը, հոգեկան տառապանքներ պատճառի անհետ կորածների, գերիների ընտանիքներին, և մտադրված դա անում են՝ օգտագործելով հարցը քաղաքական նպատակներով»,- ասաց Թաթոյանը։

Ըստ Պաշտպանի՝ իրավունք չունի երկիրը նման կերպ վարվել, ռազմական գործողությունների դադարից հետո Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձներ գերիներին՝ առանց նախապայմանների։
«Հետո էլ խոսում են խաղաղությունից։ Դա կեղծ խաղաղասիրություն չէ, բա ի՞նչ է»,- ասաց նա։

Hraparak.am-ի հարցին՝ ի՞նչ միջազգային կառույցներ կան, որոնք ունեն մանդատ և լծակ՝ ազդելու Ադրբեջանի այս վարքագծի վրա, Թաթոյանն ասաց․ «Գիտե՞ք, այստեղ պետք է լայնածավալ աշխատանք՝ միջազգային կառույցներով, հնարավոր բոոր ինստանցիաներով։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ եղավ քննարկում, ես՝ ինքս, հատուկ զեկույց ունեի այնտեղ, և ես այդտեղ նշեցի, որ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների հայտարարությունները, քննարկումները բավարար չեն, այստեղ պետք է ինստիտուցիոնալ միասնական արձագանք»։

Մանրամասն՝ տեսանյութում