Երբ գալիս են պոպուլիստները․ ի՞նչ տեղի ունեցավ 2018 թ․ ապրիլին՝ ըստ Վազգեն Մանուկյանի

Երբ գալիս են պոպուլիստները․ ի՞նչ տեղի ունեցավ 2018 թ․ ապրիլին՝ ըստ Վազգեն Մանուկյանի

Տեղի է ունենում «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հավաքը։ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն իր ելույթը սկսեց վերլուծությամբ, թե ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ ամսին։

«Ինչ ունեինք մենք Հայաստանում այդ ժամանակ։ Մի կողմից, գաղափարական հզոր կուսակցությունները կորցրել էին իրենց ազդեցությունը քաղաքական դաշտում, որովհետև այնընդհատ կար անվստահություն ընտրությունների նկատմամբ և ապացուցված էր համարվում, որ ընտրությունների միջոցով արդյունքի հասնել չես կարող և դա բերեց նրան, որ հզոր, շատ ուժեղ կուսակցություններ քանդվեցին, գնացին և քաղաքական դաշտը ամայացավ։ Այս տեղը քիչ թե շատ զբաղեցրեցին պոպուլիստական հոսանքի ներկայացուցիչներ»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Նա հպանցիկ բացատրեց նաև, թե ինչու պոպուլիզմ․ ոչ այնքան նոր համակարգ, նոր մոտեցումների առաջարկ, որքան բոլոր չարիքների մեջ օրվա իշխանություններին ուղղված մեղադրանքներ՝ ատելության հզոր ալիքի ֆոնին։ Շարունակելով՝ ՀԽ նախին նախագահը ավելացեց մի «բայց»։ Այն, որ այդ ամայացած դաշտում մնացին դրսից դրամաշնորներ ստացող հասարակական կազմակերպությունները, որոնք, ի տարբերություն մյուս ընդդիմադիր կուսակցությունների, ֆինանսական խնդիրներ չունեին՝ դրսից սնուցվելով։ Նաև պաշտպանված էին Արևմուտքի կողմից։ Եվ այս պայմաններում սկսեցին գրավել այն տեղը, որն այնքան էլ իրենցը չէր, քանի որ քաղաքական կուսակցությունների ու ՀԿ-ների դերերը տարբեր են։

Նպաստող երրորդ հանգամանքն այն էր, որ ժողովուրդը բացարձակապես օտարված էր իշխանություններից։ Այս 3 հանգամաները, ըստ Վազգեն Մանուկյանի, բերեցին պայթյունի։ Նաև Սահմանադրության փոփոխություն, այն, որ Սերժ Սարգսյանը ցանկացավ մնալ երրորդ ժամկետում, չնայած ասել էր, որ չի առաջադրվելու վարչապետ։

Վազգեն Մանուկյանն ասում է․«Պայթյունի շնորհիվ իշխանության եկան, ոմանք գերագնահատում են, ասում են՝ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, դա այնքան էլ այդպես չէ։ Նիկոլ Փաշինյանը ունի այն իշխանությունը, որը մինչև հիմա Հայատանում ոչ մի նախագահ ու վարչապետ այդպիսի իշխանություն չի ունեցել,բայց, անուամենայնիվ, իշխանության մեջ կա 2 հոսանք»։

Դրանցից առաջինը պոպուլիստականն է, մյուսը՝ նեոլիբերալը, որի արդյունքում իշխանության ներսում կան և ՛ պայքարներ, և միասնություն։

Վազգեն Մանուկյանը անդրադառնալով այս հեղափոխությանը՝ նշեց, որ երբ բացում ես դասագրքերը, ամեն ինչ այդ մասին գրված է։ Խորհուրդ է տալիս կարդալ  Յան Վերտեր Մյուլլերի «Պոպուլիզմ» գիրքը, որում արձանագրվում է, որ իշխանության եկած պոպուլիստների առաջին քայլը լինում է դատական իշխանությունը վերցնելը։ Սա երևույթ է, որը մենք բացահայտ տեսնում ենք Հայաստանում։ Երկրորդ բանը, որն ուղեկցում է պոպուլիստներին․ չեն ընդունում ժողովրդի այն հատվածի կարծիքը, որն իրենցը չէ։ Նրանց էլ անվանելով կամ թշնամի, կամ ծախվածներ։  Սա էլ, արձանագրեց Մանուկյանը, կա Հայաստանում։ Մեկ այլ՝ պոպուլիստին բնորոշ հանգամանք։

Պոպուլիստները գտնում են, որ ժողովրդի փրկիչն են, և հետևաբար, դա նշանակում է, որ իշխանությունը ոչ մեկին չպետք է տրվի։ Լինի ընտորության, թե նոր  հեղափոխության տեսքով։ Եվ դա իր հերթին, բերում է տնտեսական, քաղաքական մի նոր կոռուպցիայի ձևի և բաժանման՝ յուրայինների ու թշնամիների։ Յուրայիններին կարելի է ամեն ինչ, իսկ թշնամիների հետ խոսում են օրենքների ու դատարանների միջոցով։

Ինչ վերաբերում է նեոլիբերալներին, ապա նրանք քարոզում են հին շորերից, ազգայինը մերժելու գաղափարներ։ Իհարկե, Մանուկյանը նշում է, որ ամեն ինչ մի քիչ պարզունակ բացատրեց, բայց էությունը սա է։ Բայց ամենակարևորն այն է, որ սա արդեն հին է, եթե այդ ամենը իրենց սովորեցրել են 10 տարի առաջ, ապա աշխարհում հիմա հակառակ հոսանքն է զարգանում՝ հականեոգլոբալիզմը։ Վազգեն Մանուկյանն առաջարկում է դիմադրել։