Մայրապետյանը դեռևս Հայաստան չի վերադարձել եւ հայտնի էլ չի՝ երբ կվերադառնա

Մայրապետյանը դեռևս Հայաստան չի վերադարձել եւ հայտնի էլ չի՝ երբ կվերադառնա

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը դեռևս Հայաստան չի վերադարձել եւ հայտնի էլ չի՝ երբ կվերադառնա։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Ալեքսանդր Սիրունյանը՝ նշելով, որ Մայրապետյանն իրեն լավ է զգում։

Հարցին՝ թե ինչքա՞ն ժամանակով է մեկնել իր պաշտպանյալը, արդյոք նախաքննական մարմինը ժամանակ չի՞ տվել, պաշտպանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ ՀՔԾ-ն ոչ թե ժամանակ է տվել, այլ արել է այնպես, ինչպես նորմալ արվում է դա, իմ կարծիքով՝ ասել են՝ գնում ես, հանկարծ չկորես, որ պետք լինի, կանչենք, գաք»։

Պաշտպանի խոսքով՝ եւս մեկ կարեւոր վիրահատության է պատրաստվում Մայրապետյանը։

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք նաեւ, որ խոշոր գործարարը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, այնուհետեւ գրավի դիմաց ազատ արձակվել։ Նա մեկնել է Դրեդզեն քաղաք՝ բուժման նպատակով։