Խանգարողներ շատ կան, բայց ամուր հիմքի վրա ենք. Մերի Մակարյանը՝ ամուսնու և ընտանիքի մասին

Խանգարողներ շատ կան, բայց ամուր հիմքի վրա ենք. Մերի Մակարյանը՝ ամուսնու և ընտանիքի մասին

Աշոտ Ղազարյանի երեկոյան հաղորդման հերթական հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը։ 

«Ուզում եմ ասել, որ եթե հավատում եք, ապա կհասնեք, շատ աշխատասիրություն, հավատ և ամեն ինչ կստացվի։ Ես սկսել եմ կարդալ գովազդներ, սկզբից ինձ չէր հավանում ոչ-ոք, հետո ընկանք հունի մեջ, սիրեցինք իրար։ Դժվար ապրուստը, բայց ինձ համար դեբյուտային քայլ էր, շատ լավ փորձ էր, ընկերություն։ Հիմա, կարելի է ասել ոչ մի բանով չեմ զբաղվում, խմորման փուլում է։ Ե՛վ հաղորդումները, և՛ սերիալները ինձ շատ հարազատ են, բայց շատ տարբեր բաներ են։ Ամուսնուս հետ պայմանավորվոծություն ունենք, որ սերիալներում չեմ նկարվելու, որովհետ ինքը ծանր, ժամանակատար աշխատանք է, իսկ եթե ընտանիք ունես, պետք է լիարժեք նվիրվես։ 7 տարի է՝ ԱՄՆ-ում եմ ապրում, այս ընթացքում 3 անգամ եղել եմ Հայաստանում, երեխաների հետ։ Մորս շատ եմ կարոտում, եղբայրներիս, ընկերներիս։ Այս պահին ես իմ ճակատագրից գոհ եմ։ Իմ կարիերայի բարձունքում կանգնած լինելով՝ այնքան էի ուզում ընտանիք ու երեխաներ ունենալ, հասկանում էի, որ սա է ճիշտը՝ կինը պետք է մայրանա, ընտանիք ստողծի, օջախ կառուցի, որ թողեցի այդ ամեն ինչը, դա շատ դժվար էր, փորձեցի ու ստացվեց։ Իհարկե, շատերը չէին հավատում, մինչև այսօր էլ խանգարողներ կան, բայց ես, ամուսինս, մեր ընտանիքը այնքան ամուր հիմքերի վրա ենք, որ հասանք մեր նպատակին։ Երջանիկ եմ, բոլորին չի այդպիսի բախտ վիճակվում»,- նշել էր դերասանուհին։