Կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որը կմիավորի տաղանդավոր կոմպոզիտորների աշխարհի տարբեր անկյուններից։

Մասնակցության հայտերն ընդունվում են հոկտեմբերի 15-ից մինչեւ 2023թ. ապրիլի 1-ը: Կազմակերպիչները հույս են հայտնում, որ մրցույթը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն հայ, այլեւ այլազգի կոմպոզիտորների մոտ։

Առաջին փուլը կկայանա 2023 թվականի մայիսի 1-ին: Առաջին փուլի արդյունքում ընտրված 6 ստեղծագործությունները կկատարվեն եզրափակիչ փուլում, որը կկայանա 2023թ. մայիսին։

Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի եւ մեկ կամ երկու գործիքի համար: Բոլոր ստեղծագործությունները պետք է գրված լինեն հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա:

Մրցույթի 1-ին մրցանակակրին կշնորհվի 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ մրցանակակիրը կարժանանա 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, իսկ 3-րդ մրցանակի համար սահմանված է 1․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարգեւավճար