Ի տարբերություն շատերի` Ծառուկյանն ինչ ասում է, դա անում է հրապարակային. Զոհրաբյան

Ի տարբերություն շատերի` Ծառուկյանն ինչ ասում է, դա անում է հրապարակային. Զոհրաբյան

Եթե լինի հանդիպում Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, վստահաբար հանրությունն այդ մասին կիմանա. ի տարբերություն շատերի, Գագիկ Ծառուկյանն ինչ անում եւ ասում է, դա անում է հրապարակային. Նման հանդիպում չի եղել: Այս մասին Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» ներսում տարբեր ուժերի միջեւ հնարավոր տարաձայնությունների թեմային, նա նշեց. «Ես չեմ կարծում, որ հակասություններ կան, որովհետեւ գլոբալ հարցում, որ պարտության խորհրդանիշ Նիկոլը պետք է հեռանա, մենք ունենք լիակատար կոնսենսուս: Բնականաբար, շարժման մեջ տարբեր կուսակցություններ են, որոնք տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ: Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր օրակարգը եւ պարտադիր չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ մոտեցումները լինեն նույնական»։