Ի՞նչ են արել քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի հետ

Ի՞նչ են արել քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի հետ

Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում օրերս ծեծի էր ենթարկել 16-ամյա անչափահաս տղայի։

Հունիսի 3-ի ուշ երեկոյան էլ Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանի միջև, որի ընթացքում ոստիկանը գետնին էր տապալել քաղաքացուն։ Այսօր՝ հունիսի 7-ին, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ երկու միջադեպին էլ։

«Առաջին միջադեպի մասին տեղեկատվությունը ստացել է հենց ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ու ծառայողական քննությունը հարուցել է հենց ներքին անվտանգության վարչությունը։ Ցանկացած բռնություն, բնականաբար ընդունելի չէ, իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հաստատվի դեպքը, անձինք դուրս կգան ծառայությունից»։

«Գինու փառատոնի» ժամանակ ոստիկանի տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ևս ընթանում է ծառայողական քննություն։ Երկու աշխատակցի լիազորություններն էլ դադարեցված են։ Այս իրավիճակը ընդհանրապես չի կարող բացառվել, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ ու կարող են եզակի դեպքեր վրա հասնել, կարևոր է պետության արձագանքը այս դեպքերին։ Երկու դեպքում էլ իրականացվել է ծառայողական քննություն, հատուկ շեշտում եմ, որ դա հանրային հնչեղությունից հետո չի եղել, եթե ծանոթանաք ՆԳՆ հայտարարությանը, մայիսի 5-ից հետո ոստիկանությունը դադարեցրել է ծառայողի լիազորությունները, մնացած հատվածները չեն առնչվում ՆԳՆ-ին»,- ասաց Արփինե Սարգսյանը։