Փաշինյանն ուզում է փոխե՞լ գլխավոր դատախազին

Փաշինյանն ուզում է փոխե՞լ գլխավոր դատախազին

Ճի՞շտ է,որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Ձեզանից, մասնավորապես, Սյունիքի հայտնի դեպքերի հետ կապված ակնկալել է հնարավորինս շատ ձերբակալություններ, հատկապես համայնքապետերի,մինչդեռ սպասումները չարդարացան եւ քննարկումներ կան Ձեզ փոխելու վերաբերյալ: Այսօր հարցրեցինք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Ուշագրավ է,որ նա անակնկալի չեկավ եւ հակիրճ պատասխանեց,որ իրեն նման տեղեկություններ հայտնի չեն,հարցին՝ Փաշինյանը գո՞հ է իր աշխատանքից,կրկին ցրեց,թե ինքն այդ հարցին չի կարող պատասխանել:

Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, ասաց, որ ինքն էլ է դժգոհ դատարանների որոշումներից եւ որոշ գործերով դատախազությունը կբողոքարկի։