Պուտինը չի շնորհավորում ՀՀԿ-ի համար, ոչ՝ Քոչարյանի․ Ս․Սաֆարյան Հարցազրույց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

Պուտինը չի շնորհավորում ՀՀԿ-ի համար, ոչ՝ Քոչարյանի․  Ս․Սաֆարյան Հարցազրույց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Պարոն Սաֆարյան, արդեն 2-րդ անգամ ռուսական կողմը Հայաստանը համեմատում է կնոջ, Ռուսաստանը՝ ամուսնու հետ․ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե ինչու Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին, ասել էր, թե հարցը նույնն է, ինչ կինը տղամարդուն ասի՝ դու ինձ սիո՞ւմ ես։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ասելիք չունենալը, սրտները, հոգիները տխուր է, երևի Հայաստանում իրենց ուզածով չի գնում, չեն կարողանում այլեւս թելադրել ու բացի վիրավորելն այլ բան չի մնացել։ Ուղղակի գռեհկաբանություն է, և այս տիկինը երբևէ չի փայլել իր էթիկետով։ Եվ այդ արտահայտության համար միայն կարելի է ցավալ Ռուսաստանի արտգործնախարարության համար։

-Մեր սիրտն է ցավում, որ չեն շնորհավորում, տվյալ դեպքում։

- Այնուամենայնիվ, իրենք ոչ մի բիծ չունեն կպցնելու Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին։ Եվ, անկեղծ ասած, իրենք են իրենց վատ վիճակում դնում։ 

-Բայց սա աննախադեպ էր։

-Իհարկե, և դրա պատճառը չկարգավորված խնդիրներն են։ Եվ գիտեք՝ եթե իրենք Ռոբերտ Քոչարյանի կամ ՀՀԿ-ի խորհրդարանում լինել-չլինելու խնդիրը այդպես ծանր պիտի տանեն, ապա, կներեք, այստեղ խնդիր չկա, հանուն շնորհավորանքի որևէ ձևով իրենց շահերը սպասարկելու։

-Միշտ նշվել է Քոչարյանի գործոնը, ոչ հանրապետականների։

-Ռուսաստանյան փորձագետները, Կոլերովը, նշել էր՝ Քոչարյան, բայց առավել քան համոզված եմ, որ դա ՀՀԿ-ի ԱԺ չանցնելն է։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այդ անվստահությունն ու կասկածները, ես գրեթե վստահ եմ, որ իրենց ավելի շատ խորհրդարանի պատկերն է մտահոգում, քանի որ սա երկարաժամկետ կտրվածքով ավելի կարևոր է, քան Քոչարյանի խնդիրը։

-Իսկ ինչ է եղել որ, խորհրդարանում չկա որևէ ուժ, որը արևմտամետ լինի, այսինքն՝ կարելի է ասել՝ ռուսամետ ԱԺ է։

-Այն հակառուսական չէ, բայց ռուսամետ էլ չէ։ 

Անուշ Դաշտենց