Թրամփը նախազգուշացրել է Իրանին՝ պատերազմից հեռու մնալ

Թրամփը նախազգուշացրել է Իրանին՝ պատերազմից հեռու մնալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կոչնչանա եթե որոշի պայքարել ԱՄՆ դեմ ու սպառնա վերջինիս։ Նա կոչ է արել երբեք նման քայլի չգնալ։ Թվիթերյան իր էջում Թրամփը գրել է․ «Եթե Իրանը ցանկանում է պայքարել ԱՄՆ դեմ, դա նրա վերջը կլինի։ Պետք չէ սպառնալ ԱՄՆ-ին՝ երբեք»։ Նշենք, որ իրանա-ամերիկյան հարաբերությունների սրացման պայմաններում ԱՄՆ-ն Պարսից ծոցում առնվազն յոթ ռազմանավեր է կուտակել, որոնց վրա կան նաեւ «Պատրիոտ» ԶՀ համակարգեր։ Իրանի գերագույն կրոնապետ այաթոլլա Ալի Խամենեին էլ հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ Վաշինգտոնի հետ բանակցություններ վարել։