Թուրքիայում կկրճատեն պարտադիր բանակային ծառայության ժամկետը

Թուրքիայում կկրճատեն  պարտադիր բանակային ծառայության ժամկետը

Թուրքիայում առաջիկա օրերին պառլամենտը կքննարկի օրինագիծ, որը կկրճատի զինվորական պարտադիր ծառայության ժամկետը։ Այս մասին հայտնում է CNNTürk-ը։ Եթե օրենքն ընդունվի, ապա պարտադիր զինվորական ծառայությունը կկրճատվի մինչեւ վեց ամիս։ Միաժամանակ նաեւ, նախատեսվում է աշխատավարձ այն զինվորներին, որոնք որոշել են մնալ բանակում վեցամսյա ծառայությունից հետո։ Աշխատավարձի չափը կորոշի երկրի նախագահը։