Հայտնի են տարվա լավագույն երիտասարդները

Հայտնի են տարվա լավագույն երիտասարդները

Երեկ տեղի ունեցավ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական մրցանակաբաշխությունը։ 11 անվանակարգերում պարգևատրվեցին տվյալ ոլորտում ներկայացված և ամենաշատ քվե ստացած թեկնածուները։ Քվեարկությունը տեղի ունեցավ օնլայն եղանակով, դահլիճում հավաքված հյուրերի շրջանակներում, որոնց մեջ կային բարձրաստիճան պաշտոնատար անձինք, փոխնախարարներ ու տեղակալներ։

Լուսանկարում՝ սպորտի նախարարի ԺՊ Գաբրիել Ղազարյանն ու  ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը

Եվ այսպես ՝  տարվա երիտասարդ գիտնական ճանաչվեց Արմեն Գյուրջինյանը, երիտասարդ բժիշկ՝ Դավիթ Պարյանը, երիտասարդ բնապահպան՝ Դիանա Եղյանը, երիտասարդ գյուղատնտես՝ Սերյոժա Կոտոլկյանը, երիտասարդ աշխատող՝ Արթուր Նաջարյանը, երիտասարդ գործարար՝ Տաթև Մուրադյանը, երիտասարդ մարզիկ՝ Սիմոն Մարտիրոսյանը, երիտասարդ մշակութային գործիչ՝ Սերգեյ Սմբատյանը, երիտասարդ հայրենադարձ՝ Սոֆի Կոջայանը։ Երիտասարդ հայրենիքի պաշտպան անվանակարգում առանց քվեարկության մրցանակներ հանձնվեցին Ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողներ Ավետիս Զարգարյանը, Գևորգ Մանուկյանը և Դանիել Դավթյանը: Իսկ «Տարվա երիտասարդ» անվանակարգում հաղթեց Գրիգոր Դաշտոյանը, նրա հետ միասին առաջադրվել էին «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող, քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը և Լիլիթ Մակարյանը։