Պուտինը դուրս կգա մրցելու․ Պեսկով

Պուտինը դուրս կգա մրցելու․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Պուտինը ձյուդոյի ազգային հավաքականի հետ դուրս է գալու մրցման։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտան»։

«Վաղուց նախագահը նրանց հետ չի մարզվել»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին «Սիրիուս» կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ Պուտինը անկեղծացել էր եւ խոսել, թե որոնք են ձյուդոյում իր սիրելի մարզեղանակները։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահը ձյուդոյով պարապում է 11 տարեկանից։