Ինչով են զբաղված ամերիկացի զինվորականները Սիրիայում

Ինչով են զբաղված ամերիկացի զինվորականները Սիրիայում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան զորակազմը աջակցում է ահաբեկիչներին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ Իրանի նախագահի, Միացյալ Նահանգները ահաբեկիչներին օգտագործում է իր շահերի համար։ Սոչիում ընթացող Սիրիայի հարցով ռուս-թուրք-իրանական հանդիպման ժամանակ Իրանի նախագահը մասնավորապես ասել է․ «Ցավոք ամերիկյան կառավարությունները շարունակում է իր անօրինական գործողությունները մինչեւ հիմա եւ օգտագործում Սիրիայում եւ Իրաքում գտնվող ահաբեկիչներին իր շահերի համար»։