Կարեւոր հայտարարություն՝ Պուտինից

Կարեւոր հայտարարություն՝ Պուտինից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընթացող Սիրիայի հարցով Մոսկվա-Անկարա-Թեհրան հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հույս ունի, որ ամերիկյան կողմն այնուհանդերձ իր զորքերը դուրս կբերի Սիրիայի տարածքից։ Նա դա համարել է միակ ճիշտ լուծումը, հույս հայտնելով, որ ամերիկյան կողմն իր կողմից վերահսկվող տարածքները կհանձնի սիրիական կառավարական ուժերի հսկողությանը։Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Պուտինը նաեւ ասել է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան ակտիվորեն աշխատել են Սիրիայում Սահմանադիր կոմիտեի աշխատանքների մեկնարկի ուղղությամբ եւ հասել են լուրջ առաջընթացի եւ առաջիկայում հնարավոր կլինի նաեւ հայտարարել կոմիտեի վերջնական ամբողջական կազմը։