Սանկցիաները եւ Ռուսաստանին եւ Արեւմուտքին հարյուր միլիարդավոր դոլարների վնաս են պատճառում. Մարիա Զախարովա

Սանկցիաները եւ Ռուսաստանին եւ Արեւմուտքին հարյուր միլիարդավոր դոլարների վնաս են պատճառում. Մարիա Զախարովա

Փոխադարձ սանկցիաները եւ Ռուսաստանին եւ Արեւմուտքին հարյուր միլիարդավոր դոլարների վնաս են պատճառում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Փոխադարձ սանկցիոն ճնշումները համալիր բացասական ազդեցություն են ունենում ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտյան տնտեսության համար: Փոխադարձ վնասները տարբեր են եւ ունեն սուբյեկտիվ բնույթ, սակայն գնահատվում են հարյուր միլիարդավոր դոլարներով»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ ներկայումս Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում իր տնտեսության ապադոլարայնացման հետ կապված եւ նաեւ պայքարում է համաշխարհային տնտեսության` դոլարից ունեցած կախվածության դեմ: Զախարովան նշել է, որ Ռուսաստանը փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով կատարելու մասին համաձայնագրեր է ստորագրել Չինաստանի ու Թուրքիայի հետ: Համապատասխան պայմանավորվածություններ կան նաեւ ԲՌԻԿՍ-ի անդամ երկրների հետ: