«Հրապարակ»․ Պահանջկոտ է դարձել

«Հրապարակ»․ Պահանջկոտ է դարձել

Թիմակիցները բողոքում են, թե պատերազմից հետո Փաշինյանը փոխվել է։ Վերջին շրջանում նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ անմիջական շփում ունեն, սկսել են բամբասել Փաշինյանից ու դժգոհել վերջինիս վերաբերմունքից։ Պատճառը՝ նրա բնավորության փոփոխությունն է։

Պատերազմից հետո Փաշինյանը դարձել է ավելի խիստ ու պահանջկոտ։ Անընդհատ հաշվետվություններ է պահանջում, նույնիսկ փոքրիկ ձախողումների դեպքում, ինչից ոչ ոք ապահովագրված չէ, զայրանում է։ Իշխանականները ասում են, որ պատասխանատու պաշտոններին նոր անձանց նշանակելիս Փաշինյանը վերջիններիս հետ առանձնազրույցի ժամանակ պահանջում է սեղմ ժամկետներում արդյունք ցույց տալ, հակառակ դեպքում զգուշացնում է, որ շատ արագ ազատվելու են զբաղեցրած պաշտոնից։ Նրանք դժվարանում են ասել՝ պատերազմն էր պատճառը, թե սպասվող արտահերթ ընտրությունները, որ Փաշինյանը դարձել է ավելի խիստ ու պահանջկոտ, բայց թիմակիցները դժգոհում են, թե այսպես չեն կարող երկար աշխատել։