Մասնավոր կլինիկաներում քաղաքացիները «խոզի գրիպի» անալիզ են հանձնում

Մասնավոր կլինիկաներում քաղաքացիները «խոզի գրիպի» անալիզ են հանձնում

Որոշ մասնավոր կլինիկաներում, քաղաքացիները անհանգստանալով իրենց հարազատի կամ երեխայի հիվանդ լինելուց, տանում և «խոզի գրիպի»՝ այսինքն՝ Ա տեսակի H1N1 ենթատեսակի անալիզ են հանձնում։ Նման կլինիկաներից մեկի, որի անվանումը չենք նշում չգովազդելու համար, լաբորատոր բաժանմունքից Ասյա Սարիկովնան հաստատեց, որ շատ քաղաքացիներ անհանգստանում են և նախօրոք պարզում են գիպի տեսակը։

ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար  Ալինա Նիկողոսյանն էլ այս առնչությամբ հայտնեց, որ այսօր հանրապետությունում սուր շնչառական վարակների հետ կապված արդյունքներն ամփոփված չեն և ամենաթարմ տվյալները նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցվածներն են։

Ըստ դրանց՝ իրավիճակը սուր շնչառական վարակների առումով ակտիվ է, բայց կայուն, և ավելին՝ հունվարի 15-ի դրությամբ տվյալները խոսում են դեպի կայունացում և անկում գնալու մասին, դպրոցներում ու մանկապարտեզներում արձանագրվել է 2․04 տոկոս բացակայություն՝ ողջ հանրապետությունում։ Այսինքն՝ 10 հազարից ավելի քիչ։ Նաև սուր շնչառական հիվանդությամբ կանչերի նվազում, հիվանդանոցներում էլ ավելի շատ դուրս են գրում, քան ընդունում։