Վիրահատության ժամանակ՝ ձեռքը կարելիս՝ բժիշկը քնել է

Վիրահատության ժամանակ՝ ձեռքը կարելիս՝ բժիշկը քնել է

Չինաստանի Գույչժոու նահանգի հիվանդանոցներից մեկի բժիշկ Լուո Շենպենգը մեկ աշխատանքային հերթափոխի ժամանակ հինգ բարդ վիրահատություն է կատարել։ Ինչպես գրում է Chinhua լրատվական գործակալությունը, ավելի քան 20 ժամ անընդհատ աշխատանքի մեջ գտնվելիս, վերջին վիրահատության ժամանակ նա պարզապես չի դիմացել եւ քնել է։ Իսկ վերջին վիրահատության ժամանակ նա պետք է ըստ էության պացիենտի թեւը «վերստին հավաքեր ու կարեր», քանի որ այն վթարի հետեւանքով կարելի է ասել՝ պոկվել էր մարմնից։ Շենպենգը ինքն է որոշել, որ կանի այդ վիրահատությունը, այլապես պացիենտի ձեռքը փրկել հնարավոր չէր լինի։ Գերհոգնած բժշկին քնած պահին լուսանկարել էր բուժքույրերից մեկն ու հրապարակել լուսանկարը, բարձրացնելով մեծ արձագանք սոցցանցերում։ Օգտատերերը հիմնականում հիացմունք են արտահայտել անձնվիրաբար իր գործին ծառայող Լուո Շենպենգին։ Ավելի ուշ նա տեսաուղերձով դիմել է հասարակությանը, ասելով, որ վիրահատությունը անցել է բարեհաջող։