Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ. Արամ Մանուկյան

Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ. Արամ Մանուկյան

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթն սկսեց աչաքալուսանքով: «Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ»-ասաց Մանուկյանն, ու դահլիճում ծափեր հնչեցին:

Արամ Մանուկյանի խոսքով՝ սա կոնկրետ գործնական քայլ է դեպի դատական համակարգի առողջացում: