Ռուս-ամերիկյան հարաբերություններում կրկին լարում է սպասվում

Ռուս-ամերիկյան հարաբերություններում կրկին լարում է սպասվում

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Միացյալ Նահանգներին Նորվեգիայում ամերիկյան ռադար տեղակայելու համար։ Զախարովան նշել է, որ Մոսկվան կանի անհրաժեշտ բոլոր քայլերը երկրի անվտանգությունը ապահովելու համար, քանի որ ամերիկյան կողմը ռազմական նախապատրաստություններ է իրականացնում ռուսական սահմաններին մոտ, որը անթույլատրելի է աչքաթող անելը։ Նշենք, որ ռուս-ամերիկյան առանց այն էլ լարված հարաբերություններում այս միջադեպը կարող է նոր սրացման առիթ դառնալ։