Նախապատրաստվում է առեւտրային գործարքի հուշագիր ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ

Նախապատրաստվում է առեւտրային գործարքի հուշագիր ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ

ԱՄՆ եւ Չինաստանի ներկայացուցիչները ներկայումս աշխատում են հինգերորդ հուշագրի վրա, որը դառնալու է հիմք երկկողմ առեւտրային նոր գործարքի համաձայնագրի։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Հուշագիրը ներառելու է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք է՝ գյուղատնտեսությունը, անմաքս առեւտուրը, ծառայությունների ոլորտը, տեխնոլոգիաների եւ մտավոր սեփականության փոխանցումը, եւ այլն։ Իրավատիրության մեխանիզմներն իհարկե մնում են անորոշ, սակայն հնարավոր է, որ կրկնակի մաքսատուրքի գանձումը պահպանվի, եթե ընդհանուր հայտարարի մինչեւ վերջ հնարավոր չլինի գալ։ Նշենք որ ներկայումս Պեկինն ու Վաշինգտոնը առեւտրային հրադադարի վիճակում են գտնվում, սակայն նրանց միջեւ առեւտրային հակասությունները մինչեւ վերջ դեռ լուծված չեն։