Բեռնագրերը կկառավարվեն էլեկտրոնային եղանակով․ մանրամասներ

Բեռնագրերը կկառավարվեն էլեկտրոնային եղանակով․ մանրամասներ

Կառավարությունն այսօրվա նիստում  հավանության արժանացրեց «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրերը կկառավարվեն էլեկտրոնային եղանակով։ «Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը (e-CMR) դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը, ապահովում է էլեկտրոնային եղանակով մաքսային ընթացակարգերի իրականացումը, նպաստում է լոգիստիկ ծառայությունների արդյունավետության և մրցակցության բարձրացմանը։ Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրի կիրառումը նվազեցնում է տրանսպորտային կազմակերպությունների ծախսերը, արագացնում է վարչարարությունը, նվազեցնում է բեռնափոխադրումների ընթացքում հնարավոր անճշտությունները, դյուրացնում է վերահսկողությունը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։