Ֆելիքս Ցոլակյանն ու իր տեղակալները պարգևավճարներ չեն ստացել

Ֆելիքս Ցոլակյանն ու իր տեղակալները պարգևավճարներ չեն ստացել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ( կառուցվածքային ստորաբաժանումներ, Պետական ռեզերվների գործակալություն, փրկարար Ծառայություն) ունի 3665 աշխատակից։ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու իր տեղակալները 2020 թվականի հունվարից սկսած մինչ օրս պարգևավճար չեն ստացել։ Այս մասին «Հրապարակի»  հարցմանն ի պատասխան տեղեկացրին ԱԻՆ -ից։ ԱԻՆ վարչության պետերեը ՝ կիսամյակային կատարողականների հիման վրա, ստացել են ընդհանուր թվով 2 մլն 514 հազար 259 դրամ պարգևավճար։ ԱԻ նախարարության և ԱԻՆ փրկարար ծառայության բոլոր աշխատակիցները հունվարից սկսած մինչ օրս ստացել են ընդհանուր թվով 277 մլն 311 հազար 272 դրամ պարգևվճար։ ԱԻՆ-ը ունի 2 ծառայողական մեքենա։ 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ծառայողական մեքենաների շահագործման համար տրամադրվել է 1600 լիտր պրեմիում տեսակի բենզին։