Թրամփն առաջարկել է կորոնավիրուսով հիվանդացածներին ուղարկալե Գուանտանամոյի բանտ

Թրամփն առաջարկել է կորոնավիրուսով հիվանդացածներին ուղարկալե Գուանտանամոյի բանտ

ԱՄՆ նախկին նախագահը իր պաշտոնավարման շրջանում, կորոնավիրուսային համավարակի սկզբնական փուլում առաջարկել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդացածներին ուղարկել Գուանտանամոյի բանտ, որը գտնվում է Կուբայում։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Ըստ հաղորդման, ամերիկացի երկու լրագրողներ՝ Յասմին Աբութալեբն ու Դամիանա Պալետտին հայտարարել են իրենց գրած գրքում, որ անցյալ տարվա փետրվարին Թրամփը խնդրել է հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթահարել կորոնավիրուսը նախքան այն լայն տարածում կստանար։ Նա նույնիսկ հարցրել է, թե արդյոք Միացյալ Նահանգները չունի հեռավոր անդրծովյան կղզի կամ թեկուզ Գուանտանամոյում հնարավոր չէ արդյոք տեղավորել վարակակիրներին։ Այս առաջարկը հետագայում էլ Թրամփը բազմաթիվ անգամներ բարձրացրել է, սակայն այն չի իրականացվել, քանի որ նախագահի աշխատակազմը այդ առաջարկի կյանքի կոչումն արգելափակել են։