Մեր աշխատանքը խոչընդոտելու միտում եմ տեսնում. Էլիբեգովա

Մեր աշխատանքը խոչընդոտելու միտում եմ տեսնում. Էլիբեգովա

«Տրամաբանություն չկա այս ամբողջ պրոցեսի մեջ, որ արդեն տեւում է 2 շաբաթ՝ սկսած խուզարկությունից, վերջացրած ապօրինի կալանքով»: Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործին:
 
Նա նշեց, որ ինքը ներքին համոզմունք ունի, որ այսօր այդ ամենը կվերջանա եւ վերջապես կկարողանան շունչ քաշել ու սպասել, թե երբ կվերադարձվի տեխնիկան. «Հույս ունեմ, որ կվերադարձնեն, որովհետեւ պարալիզացված է մեր ամբողջ աշխատանքը: Ես այստեղ տեսնում եմ միտում՝ մեր աշխատանքը խոչընդոտելու»։

Նա նաեւ նշեց, որ այդտեղ իրենց ողջ արխիվն էր պատերազմի ժամանակվա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ. «Այդ ամենը պատրաստվում էինք հանրայնացնել, դրա վրա աշխատել, գիտական տարբեր ասպարեզներում ներկայացնել։10 հազար էջ նյութ էր հավաքված, ու մեզ դրանից հիմա զրկել են: Եթե նույնիսկ կորի, չվերադարձնեն, կարելի է այդ ամենը նորից հավաքել, ուղղակի մի փոքր կբարդացնի իմ կյանքը»։