Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը

Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը

Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այս մասին հայտնում է «Ազերթաջ»-ը։

Մակրոնն անհանգստություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության երեկվանից սկսված սրացումով եւ ընդգծել հակամարտության բանակցային կարգավորման կարեւորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ դիվանագիտական խողովակների միջոցով։